Աջափնյակի մետրոյի նախագծման համար 554 մլն դրամ կհատկացվի24 մայիսի 2022 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը 554 մլն դրամ կհատկացնի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների համար։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստում։ Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից։ Մետրոյի կայարանի նախագծման մրցույթը շահել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Ենթադրվում է, որ շինաշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկա 2-3 տարում։ Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը նշել է, որ ընդհանուր առմամբ նախագիծը կարժենա 30-100 մլն դոլար։ Նա նշել է, որ խոսքը շատ բարդ ինժեներական կառույցի մասին է, որի նախագծման աշխատանքները 1 տարուց ավելի կարող են տևել։ Անդրադառնալով գներին՝ նա ասել է, որ գործում են բաց, թափանցիկ ընթացակարգեր, իսկ ընդհանուր առմամբ մետրոյի 1 կիլոմետր գիծ կառուցելու միջին արժեքն աշխարհում մոտ 100 մլն դոլար է՝ եթե թունելներով է կառուցվում։ 2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարում էր, որ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է տեղակայել կամրջի վրա, որը կկառուցվի Հրազդան գետի վրա։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ էր նախատեսում` «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրային կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակֆոնդի թարմացում։ Քաղաքային իշխանությունները նախատեսում էին, որ մինչև նոր կայարան ընկած 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցներ թունելով, որի շինարարությունը սկսվել էր դեռ ԽՍՀՄ տարիներին և անավարտ մնացել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |