Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին25 մայիսի 2022 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի և ԱՄՆ դիրքորոշման մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։ «ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի վարչապետի հետ: Նրանք քննարկել են այն դրական զարգացումները, որ տեսանք վերջին օրերին ու վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասում: Պետքարտուղարը խոսել է այն մասին, որ մենք պատրաստ ենք աջակցել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Նա խրախուսել է շարունակական առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ: Պետքարտուղարը նաև ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակական կարևորությունը՝ տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու համար։ Նա վերահաստատել է մեր աջակցությունը, ԵՄ միջնորդությամբ, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի երկխոսությանը։ Նա նաև վերահաստատում է, ինչպես լսել եք ինձանից և ուրիշներից, մեր պատրաստակամությունը` ներգրավվելու երկկողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը: Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |