Red Wings-ը Վոլգոգրադ-Երևան չվերթեր կիրականացնի

Red Wings-ը Վոլգոգրադ-Երևան չվերթեր կիրականացնի

PanARMENIAN.Net - Red Wings ավիաընկերությունը հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով չվերթերը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---