ՀՀ և ԿԽՄԿ նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման կարևորությունը

ՀՀ և ԿԽՄԿ նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման կարևորությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:

Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերին, ասել էր, որ Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերու, պատանդի և այլ կարգավիճակով անձանց, որոնց գերությունը հաստատել է նաև Ադրբեջանը։ 38-ից 3-ը քաղաքացիական անձ է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---