Մյասնիկովիչ․ Մինչև տարեվերջ ԵԱՏՄ գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը հնարավոր կլինի համաձայնեցնել![]() 25 մայիսի 2022 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կարծիք է հայտնել, որ, թեև դեռ վիճելի հարցեր կան, մինչև տարեվերջ հնարավոր կլինի համաձայնեցնել ԵԱՏՄ գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը։ «ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման փաստաթղթերը մեծապես պատրաստ են, իսկ գազի շուկայի մասով դեռևս վիճելի հարցեր կան։ Փաստացի 3 վիճահարույց հարց կա։ Կարծում եմ, մինչև տարեվերջ մենք այս նախագծի մասով ևս փոխադարձաբար ընդունելի լուծում կգտնենք»,-ասել է նա, հայտնում է «Բելտա» գործակալությունը։ Որպես հիմնական վիճահարույց հարցեր Մյասնիկովիչը նշել է գազի փոխադրման սակագների, անդամ երկրների միջև արդեն կնքված երկարաժամկետ պայմանագրերի և երրորդ երկրներից բնական գազի ներկրման հետ կապված հարցերը։ «Ընդհանուր առմամբ, բոլոր այս հարցերը քննարկում ենք բնական մենաշնորհների տեսնակյունից»,-ասել է նա։ Ըստ ԵԱՏՄ երկրների պայմանավորվածության, ընդհանուր էներգետիկ շուկաները պետք է սկսեն գործել 2025-ի հունվարի 1-ից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |