Փաշինյան․ Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է

Փաշինյան․ Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի հետ, ասել է, որ Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն ամենատարբեր ձևաչափերում, ակնարկով կամ ուղիղ, բարձրացնում է։

«Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, բայց արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», - ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ այդ հարցն առաջացավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո՝ «թե այս ի՞նչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է»։ Նա հիշեցրել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով այդ դրույթը, պարզաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է։

ԵՄ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---