Փաշինյան․ ԼՂ խնդրի շուրջ Բրյուսելում համաձայնություն չի ձևակերպվել՝ Միշելն իր մեկնաբանությունն է արել![]() 26 մայիսի 2022 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին Ազգային ժողովում անդրադառնալով ԵԽ նախագահի ձևակերպմանը «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին, ասել է, որ Բրյուսելում ԼՂ հիմնախնդրի հարցով ՀՀ և Ադրբեջանի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, Շառլ Միշելը մեկնաբանություն է արել, որը, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմի դիրքորոշումներից։ Բրյուսելում Փաշինյանի, Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԵԽ նախագահի հայտարարության մեջ ասվում է. «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»: «Ինչքանով է այն ճշգրիտ՝ այլ քննարկման հարց է: Այլ բան է, որ մեր դիրքորոշումների մեջ որևէ փոփոխություն չկա»,-ասել է Փաշինյանը: «Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, ՀՀ-ն համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ: Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքը, Հայաստանը՝ իր օրակարգը: Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,-ասել է վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի հետ, ասել է նաև, որ Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն ամենատարբեր ձևաչափերում, ակնարկով կամ ուղիղ, բարձրացնում է։ «Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, բայց արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», - ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |