Հավայան կղզիների նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը 7 ապրիլի 2009 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարազատ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ներկայացուցիչների պալատի HR 192 բանաձեւով ապրիլի 24-ը հայտարարվել է «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: «Հավայան կղզիների նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արտացոլում է բոլոր ցեղասպանությունների հարցում ԱՄՆ ամուր եւ բարոյական կեցվաքծի օգտին ամերիկյան հանրության կողմից աճող աջակցությունը»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նահանգի ընդունած բանաձեւում ասվում է.«Շուրջ 1,5 մլն հայեր դաժանաբար սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Թուրքիան մինչ օրս շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ երբեք չմոռանալ մարդկության դեմ կատարված այդ սարսափելի ոճրագործությունների մասին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |