Փաստաբան․ Տուժող տարեցները պնդել են՝ հարցաքննվողներից որևէ մեկը չի հարվածել, չի հայհոյել26 մայիսի 2022 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի միջադեպի գործով մեղադրյալներ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի և ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանի շահերի պաշտպան Աբգար Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տուժող տարեցները պնդել են՝ հարցաքննվողներից որևէ մեկը չի հարվածել, չի հայհոյել։ «2 օր առաջ տեղի ունեցավ առերես հարցաքննություն՝ մեղադրյալներից շատերի և տուժողների միջև։ Տուժողները հերքեցին նախկինում տված ցուցմունքները՝ լուսանկարով անձի ճանաչման և այլ գործողությունների հետ կապված։ Հաստատապես պնդեցին, որ իրենց հետ հարցաքննվողներից որևէ մեկը չի հարվածել, չի հայհոյել, այլ կերպ ասած՝ հասարակական կարգ չի խախտել»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ «Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը որոշեց առանց արարքի վերաորակման՝ նախաքննությունն ավարտել և գործն ուղարկել դատարան։ Սա հետաքրքիր էր, անսպասելի, որովհետև տուժողները փոխել են իրենց ցուցմունքները, նշել այլ կարևոր հանգամանքներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել որոշակի գործողություններ։ Սա ամենը չէ։ Մեղադրյալների ցուցմունքներում նշվում են անուններ՝ անձինք, որոնց տեսել են Հոռոմի միջադեպի ժամանակ և Գյումրիի միջադեպի ժամանակ, սակայն չկա տեղեկություն՝ գործողություն արվե՞լ է, թե՞ ոչ։ Այսինքն, մեղադրյալների ցուցմունքներին ուշադրություն չի դարձվել։ Սա խտրական վերաբերմունք է»,-ասել է Պողոսյանը։ Նրա խոսքով՝ տուժած մեծահասակ տղամարդկանց ցուցմունքները շատ բան են փոխել, սակայն տպավորություն է, որ դատարանը վարույթ իրականացնող մարմնի հետ համատեղ է գործում։ «Տուժողները հերքում են նախկին ցուցմունքները, և ստացվում է, որ միջադեպի մեղադրյալների առնչությամբ մնում են միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները»,-ասել է պաշտպանը։ Միջադեպի վերաբերյալ մայիսի 8-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |