Կաթողիկոսի կոնդակով Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն է ստեղծվել

Կաթողիկոսի կոնդակով Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն է ստեղծվել

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական կոնդակով հաստատվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը։

Կաթողիկոսի մայիսի 26-ի կոնդակով Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության կազմում կընգրկվեն Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:

Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---