Պուտինը խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ մասնագետների Հայաստան տեղափոխվելու առումով![]() 26 մայիսի 2022 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում ՏՏ ոլորտի որոշ մասնագետների Հայաստան տեղափոխվելու առումով։ Նա այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում։ Իր ելույթում նա ասել է, որ Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի մասնագետների մի մասը ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել»։ «Տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,-ասել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ նման իրավիճակը երկրի համար «ինչ-որ առումով մարտահրավեր է»։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,-ասել է նա։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանն Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո վերջին հրապարակած տվյալներով ՀՀ է եկել 70,000 անձի, 1300 ընկերություն է գրանցվել, որից 90 տոկոսից ավելին տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ են: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |