Ինեկոբանկը Mastercard-ով NFC վճարումներ է գործարկում Android օգտատերերի համար27 մայիսի 2022 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Ինեկոբանկը, Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, առաջինը Հայաստանում գործարկում է NFC վճարումները Android օգտատերերի համար՝ արդեն նաև Mastercard քարտերով։ Բանկի Mastercard քարտապաններին մնում է հենց այսօր ներբեռնել կամ թարմացնել InecoMobile հավելվածն իրենց Android սմարթֆոնում, ավելացնել Ինեկոբանկի Mastercard քարտը NFC բաժնում և սմարթֆոնը պատրաստ է արագ, պարզ ու անհպում NFC վճարում իրականացնելուն։ «Որպես առաջատար թվային բանկ, մենք շարունակում ենք քայլել թվային նորարարություններին համընթաց և ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների հարմարավետությանը։ Ինեկոբանկի Visa քարտապանների համար վաղուց հասանելի է Android սմարթֆոնով անհպում վճարման NFC մեթոդը, որը անկանխիկ վճարումներ կատարելու ամենապարզ, արագ ու նորարարական տեխնոլոգիաներից մեկն է ողջ աշխարհում։ Ուրախ ենք, որ այսօրվանից արդեն նաև մեր Mastercard քարտապաններն ունեն NFC-ով վճարելու բացառիկ հնարավորություն»,-նշել է Ինեկոբանկի Գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանը: Արդյունքում, հավատարիմ մնալով «նորարարություն հանուն հարմարավետության» մոտեցմանը, Ինեկոբանկն իր հաճախորդների համար ամբողջապես հասանելի է դարձրել NFC Android և Apple Pay անկանխիկ վճարումներ կատարելու առավելությունը: Անկախ իրենց սմարթֆոնի օպերացիոն համակարգից (Android կամ iOS) ու վճարային քարտի տեսակից (Visa կամ Mastercard)՝ Ինեկոբանկի քարտապաններն այսօր ունեն անհպում վճարումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները: Նորարարությունը ճանապարհ է, Ինեկոբանկի թվային լուծումները՝ շարունակական։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |