Ռուանդայում հարգում են 1994 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը 7 ապրիլի 2009 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Ռուանդայում տեղի կունենան 15 տարի առաջ երկրում սկսված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Գնահատականների համաձայն, մի քանի շաբաթվա ընթացքում ցեղասպանության զոհ է դարձել 800 հազար մարդ:Ողբերգական իրադարձությունները ծավալվեցին սկսած 1994 թվականի ապրիլի 7-ից, այն բանից հետո, երբ նախօրեին խփել էին Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Խաբյարիմանին փոխադրող ինքնաթիռը: Խաբյարիմանը պատկանում էր հութու ցեղախմբին: Այդ միջադեպը հրահրեց երկրում մասայական ջարդը: Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով, Ռուանդայում ցեղասպանության արդյունքում սպանվել է երկրում բնակվող բոլոր թութսիների շուրջ 77 տոկոսը: Ռազմատենչ հութուները սպանել են նաեւ իրենց առավել զուսպ ցեղակիցներին: Ռուանդայի ներկա նախագահ Փոլ Քագամեն կմասնակցի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գլխավոր արարողությանը, որը տեղի կունենա երկրի Քիգալի մայրաքաղաքում ոչ հեռու այն վայրից, որտեղ սպանվել էին հիմնականում էթնիկ թութսի հազարավոր տղամարդիկ, կանայք եւ երեխաներ ծայրահեղական տրամադրված հութուների կողմից, ՄԱԿ-ի խաղաղարների հեռանալուց հետո, հաղորդում է BBC-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |