Իրանի դեսպան․ Հավանաբար, մոտ ապագայում Իրանն ու ՀՀ-ն համաձայնության կգան գազի սվոփի շուրջ27 մայիսի 2022 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ, հավանաբար, մոտ ապագայում Իրանն ու Հայաստանը համաձայնության կգան գազի սվոփի շուրջ, տեղեկացնում է «Ազատությունը»։ «Մոտ երկու շաբաթ առաջ Երևանում անցկացրինք հայ-իրանական միջկառավարական տնտեսական 17-րդ նիստը, և այդ նիստի շրջանակում քննարկված կարևոր թեմաներից մեկը էներգետիկ ոլորտում համագործակցությունն է։ Համագործակցության մի մասը վերաբերում է գազի սվոփին։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ օրերս Իրան կատարած այցը շատ լավ արդյունքներ է ունեցել։ Հավանաբար, մոտ ապագայում Իրանի ու Հայաստանի միջև մենք կունենանք համագործակցություն սվոփի տեսքով», - ասել է նա։ Դեսպանն այլ մանրամասներ չի հայտնել։ Ավելի վաղ, Թեհրանում ընդունելով Սանոսյանին, Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին, ըստ իրանական Shana լրատվական գործակալության, հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է գազի սվոփային գործարքի՝ իր գազամուղերը տրամադրել Թուրքմենստանից գազ ստանալու և նույն քանակի իրանական գազ Հայաստանին փոխանցելու համար։ Ընթերցեք նաև․ Իրանի դեսպան. Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |