Թովմասյանը դիմել է դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել ոստիկանների կողմից արգելված հատուկ միջոցներ կրելու տեղեկությունը27 մայիսի 2022 - 18:57 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ պահանջելով հանձնարարել իրավասու մարմիններին ուսումնասիրելու ոստիկանության ծառայողների կողմից արգելված հատուկ միջոցներ կրելու և հնարավոր իրավիճակներում օգտագործելու մասին տեղեկությունը և համապատասխան ընթացք տալ։ «Ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի խաղաղ հավաքների և ցույցերի ժամանակ: Այս տեղեկության հեղինակը AntiFake.am լրատվական կայքն է: AntiFake.am-ի հրապարակած հոդվածում մասնավորապես նշվում է, որ ոստիկանության զորքերի ծառայողների մոտ նկատվել են 7.62 մմ ինքնաձիգեր, որոնք գտնվում են ոստիկանության զորքերի հաշվեկշռում, փողատակի նռնականետ, որի արձակած արկը հզոր լուսաձայնային ազդեցություն է գործում։ Նշված նռնականետով օգտագործվում է նաև ոստիկանության հաշվեկշռում չգտնվող VOG-25 մարտական նռնակ: Ոստիկանության զորքերի հատուկ միջոցների հաշվեկշռում կա 40 մմ լուսաձայնային արկ` «Սվիրել», որի պիտանելիության ժամկետը լրացել է 2021 թվականին։ Ժամկետանց նռնակի օգտագործումը չափազանց վնասակար է և՛ այն կիրառողի, և՛ այն զանգվածի համար, որի դեմ այն կիրառվում է: Ազգային ժողովի շենքի բակում վերջերս, նաև նախորդ տարի, տեղադրվել են «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակներ, որոնք ևս արգելված են օգտագործել այն հավաքների դեմ, որոնց շարքերում կան 18 տարեկանից ցածր անձինք: Իհարկե, դրանց կիրառումը բազմահազարանոց հանրահավաքներում ու երթերում, որտեղ կան բավական թվով անչափահասներ և հղի կանայք, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են»,-ասվում է գրառման մեջ: Պատգամավորը նաև պահանջել է ներկայացված հարցի ուսումնասիրության ու լուծման արդյունքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել իրեն։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |