Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը բերման է ենթարկվել![]() 28 մայիսի 2022 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Զենքի որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը նրա քաղաքական հայացքներն են»,- գրել է նա: Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու 2021թ դեկտեմբերի 5-ի ընտրություններում Խաչատրյանը գլխավորել է «Էջմիածին» դաշինքը, որը միավորել էր ՀՅԴ և «Համերաշխություն» կուսակցությունները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |