Ադրբեջանցիները կրակել են հայ-ադրբեջանական սահմանին․ Ժամկետյաին է վիրավորվել

Ադրբեջանցիները կրակել են հայ-ադրբեջանական սահմանին․ Ժամկետյաին է վիրավորվել

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---