Իրանի այժմյան նախագահի հակառակորդները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ 7 ապրիլի 2009 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Իրանում բարեփոխումների կողմնակից ու առաջիկա ընտրություններում առաջատար թեկնածու Միր Հոսեյն Մուսավին հայտարարել է, որ եթե նա հաղթանակ տանի, ապա կկարողանա բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ: Միր Հոսեյն Մուսավին, Իրանի ազդեցիկ քաղաքական գործիչ, որը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը իսլամական հանրապետության հիմնադիր այաթոլլա Հոմեյնիի ժամանակ, ծայրահեղական է անվանել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արտաքին քաղաքականությունը: Մուսավին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Իրանից չափազանց շատ բան չպահանջվի: Նրա խոսքերով, Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից, որը Վաշինգտոնի հետ լարվածության գլխավոր աղբյուրն է, հաղորդում է VOA News-ը: Այժմյան նախագահ Ահմադինեժադի օրոք Իրանի հարաբերություններն Արեւմուտքի հետ լարված են: Ահմադինեժադը ժխտում է Հոլոքոսթը եւ կոչ է անում վերացնել Իսրայելն երկրի երեսից: Ահմադինեժադը պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը հունիսին կայանալիք ընտրություններում: Այն դեպքում, եթե նա կրկին առաջադրվի նախագհի պաշտոնում, ակնկալվում է, որ նրա չափավոր մրցակիցը կլինի Մուսավին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |