ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 24 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 24 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422,963 դեպք` ավելանալով 24-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8625 դեպք է գրանցվել։

Ապաքինվել է ևս 385 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,606 է։ Փաստացի բուժվողների թիվը 48 է։

Ընդհանուր առմամբ 3,099,602 թեստ է արվել, մեկ շաբաթում` 10,307։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---