Կիպրոսում է Արցախի Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը30 մայիսի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։ Այցը տեղի է ունենում ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ, տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության բաժինը։ Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ է եղել։ Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։ Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թոմվասյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |