Ոստիկանություն․ 5 անձ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել![]() 30 մայիսի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ցուցարարների և ոստիկանության բախման վայրից 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Հայտարարությամբ ոստիկանությունը հորդորում է ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։ «Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ Կրկին հորդորում ենք հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել նաև բաժման արդյունքում տուժած 2 քաղաքացի։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած քաղաքացիների քայլերթը հասել է Հանրապետության հրապարակ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձել են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ: Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանները թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել շենք, ինչից հետո բախում է սկսվել իրավապահների ու քաղաքացիների միջև: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |