Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

PanARMENIAN.Net - Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել էր մի մարդու, ով պնդում է, թե մահափորձ էր նախապատրաստում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ Թուրքիա վերջինիս այցի ժամանակ: Այդ մասին հաղորդել է նախագահին պաշտպանող ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Էդ Դոնովանը : Նրա խոսքերով, Բարաք Օբամայի կյանքին ոչ չէր սպառնում, քանի որ նախագահը Թուրքիա էր ժամանել կասկածյալի ձերբակալությունից երկու օր հետո:



Հատուկ ծառայությունները հրաժարվել են լրացուցիչ տեղեկություններ հաղորդել ձերբակալվածի մասին: Միջազգային կանոններին համապատասխան, ամերիկյան կողմը թուրքական իշխանություններից կպահանջի ամբողջական տեղեկություն պատահարի վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---