Բերման է ենթարկվել 111 անձ՝ խուլիգանություն կասկածանքով

Բերման է ենթարկվել 111 անձ՝ խուլիգանություն կասկածանքով

PanARMENIAN.Net - Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

Մայիսի 30-ին կառավարության երրորդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև երկու անգամ բախում է եղել։ Կառավարության մոտ առաջին բախումից հետո հայտնի դարձավ, որ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---