Փոխոստիկանապետ․ Մայիսին ոստիկանները 2․5 մլրդ դրամի պարգևավճար են ստացել31 մայիսի 2022 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. ընդհանուր գումարը 2․5 միլիարդ դրամ է կազմել: Նա վստահեցրել է, որ դա հանրահավաքների հետ կապված չէ։ «Տարիներ են եղել` անգամ 3 անգամ են պարգևատրվել ոստիկանները, օրինակ` 2018-ին։ Ի դեպ, ոստիկանների աշխատավարձը միջին հաշվարկով 218,000 դրամ է»,–ասել է Մովսիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով լրագրողների հարցերին, թե ինչի համար են պարգևավճար ստացել` բիրտ ուժ կիրառելո՞ւ, փոխոստիկանապետը նշել է` դա լրագրողների կարծիքն է։ Մովսիսյանը հայտնել է, որ ոստիկանությունում մոտ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել, որտեղ կան դեպքեր, որ ոստիկանները որպես տուժող են ներգրավված։ «Մայիսի 30-ին 6 ոստիկան և 5 քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել. ոստիկաններից մեկը կողերի կոտրվածք ունի»,– ասել է Մովսիսյանը։ Այն նկատառմանը, թե ոստիկանները բիրտ ուժ են կիրառել անգամ անչափահասի հանդեպ, փոխոստիկանապետը ասել է, թե՝ նա ի՞նչ գործ ուներ այնտեղ։ Մայիսի 30-ին կառավարության երրորդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև երկու անգամ բախում է եղել։ Կառավարության մոտ առաջին բախումից հետո հայտնի դարձավ, որ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի, որից 2-ը՝ ոստիկան։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր |