Զելենսկի․ Ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում 1 հունիսի 2022 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքին հարցազրույցում ասել է, որ ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում: Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան մտադիր չէ տարածքներ զիջել, սակայն դրա հետ կապված բարդությունները կարող են քննարկվել, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ նման «բանավեճերն անհրաժեշտ են՝ սկսելու համար հանգուցալուծել այդ բարդությունները և մարտահրավերները դիվանագիտական ալիքներով, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի»։ Նա ասել է նաև՝ վիճակն Ուկրաինայի արևելքում շատ ծանր է՝ ընդգծելով, որ ուկրաինացիներն այդ հատվածում «պահում են պաշտպանության պարագիծը», իսկ Խարկովի շրջանում «հակահարվածներ են հասցնում և ճնշում գործադրում»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |