Բադասյան․ Պետք է որոշենք՝ համընդհանուր հայտարարագրումը միանգամից ամբողջությամբ ենք ներդնելու, թե փուլ առ փուլ

Բադասյան․ Պետք է որոշենք՝ համընդհանուր հայտարարագրումը միանգամից ամբողջությամբ ենք ներդնելու, թե փուլ առ փուլ

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման ներդրման հարցին, ասել է, որ կառավարությունը դեռ պետք է որոշի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը միանգամից է ներդրվելու բոլորի համար, թե փուլ առ փուլ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024-ից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ «Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասել է նա:

«Պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե փուլ առ փուլ։ Օրինակ՝ առաջին փուլում համակարգում կարող են ընգրկվել ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ պաշտոնյաների ցանկը կարող է ընդլյանվել»,-ասել է Բադասյանը:

Պատասխանելով ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման տեխնիկական հնարավորությունների մասին հարցին՝ Բադասյանն ասել է, որ որոշում կայացնելու դեպքում տեխնիկական որևէ խնդիր ՊԵԿ-ի առումով չի լինի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---