ԱՄՆ Պետդեպ. Կրոնական փոքրամասնության որոշ խմբեր, այդ թվում Եհովայի վկաները, հայտնում են ՀՀ-ում հանրային վերաբերմունքի բարելավման մասին![]() 3 հունիսի 2022 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ մի շարք կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ներառյալ Եհովայի վկաներն ու ավետարանչականները, հայտնում են նախորդ տարիների համեմատ 2021-ին վերջիններիս նկատմամբ հանրային վերաբերմունքի ընդհանուր բարելավման մասին, ինչպես նաև մամուլում բացասական բովանդակությամբ հրապարակումների նվազման կամ բացակայության վերաբերյալ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հունիսի 2-ին հրապարակած Միջազգային կրոնական ազատության 2021-ի իր զեկույցում՝ երկրների ցանկում ներառելով նաև Հայաստանում անցած տարվա ընթացքում կրոնական ազատությունների հետ կապված զարգացումները, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Նշվում է, որ դրա հետ մեկտեղ, կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները շեշտում են՝ հանրային և ընտանեկան ճնշումը Հայաստանում շարունակում է հանդիսանալ հիմնական զսպիչ գործոն՝ Հայ առաքելական եկեղեցուց բացի այլ կրոնական խմբերին միանալու համար։ Զեկույցը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպանությունը կրոնական ազատությունների հետ կապված իրավիճակը մշտապես քննարկում է երկրի կրոնական փոքրամասնությունների հետ, ինչպես նաև կառավարության անդամների և խորհրդարանականների հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնում կրոնական ազատությունների հետ կապված խնդիրների, մասնավորապես եզդիների և բահայի առաջնորդների քրեական հետապնդումների դեպքերի մասին՝ հետևելով նրանց դատավարությունների ընթացքին: Դեսպանությունը քննարկումներ է նախաձեռնում նաև պետական պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու համար ԼՂ հակամարտության ազդեցությունը կրոնական և մշակութային ժառանգության վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |