Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախման հետևանքով ԲԿ է դիմել 60 անձ, որից 39-ը` ոստիկան․ 50-ն արդեն դուրս է գրվել![]() 4 հունիսի 2022 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, որոնցից 39-ը ոստիկանության ծառայող է: Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա վիրահատվում է, իսկ մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել: Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |