Քերոբյանն ու ԱԶԲ փոխնախարարն անդրադարձել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը

Քերոբյանն ու ԱԶԲ փոխնախարարն անդրադարձել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Երևանում գտնվող Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը, որտեղ հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն։

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը։

Կողմերը խոսել են նաև էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորությունների, կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին:

Հունիսի 3-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, բանկի ներկայացուցիչներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ, այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, դիտարկել ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվող Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---