ԱՀ դատախազություն․ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցիները 16 անձ են սպանել, որից 3-ը՝ քաղաքացիական

ԱՀ դատախազություն․ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցիները 16 անձ են սպանել, որից 3-ը՝ քաղաքացիական

PanARMENIAN.Net - Արցախի դատախազությունը տվյալներ է ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022-ի հունիսի 1-ն Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ:

Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ:

Նշվում է նաև, որ 2020 թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---