Բացվել է Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհը![]() 4 հունիսի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Ճանապարհի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը` 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց: Շիրակ փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։ Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ: Ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր է8 կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» (Իսպանիա) ընկերության միջև։ Պայմանագրի արժեքը 26 մլն դոլար է։ Աշխատանքները մեկնարկել էին 2019-ի սեպտեմբերի 6-ին: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։ Լինելով Հրազդան գետի վրա կառուցված 5-րդ կամուրջը` այն էականորեն նպաստելու է նաև մայրաքաղաքում երթևեկության թեթևացմանը»։ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է մոտ 265 մլն դրամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |