Բեգլարյանը՝ Ադրբեջանում ՌԻԱ-ի արգելափակման մասին․ Հերթական օրինակն է` որքան են Ադրբեջանի իշխանությունները վախենում ճշմարտությունից 4 հունիսի 2022 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով իր հարցազրույցից հետո Ադրբեջանում ՌԻԱ Նովոստի պետական լրատվամիջոցի կայքի արգելափակմանը, ասել է, որ դա հերթական օրինակն է, թե որքան են Ադրբեջանի իշխանությունները վախենում ճշմարտությունից։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահներն անժամկետ մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքով հանրապետության հետ բանակցություններ վարել։ «Սա հերթական օրինակն է, թե որքան են Ադրբեջանի իշխանությունները վախենում ճշմարտությունից, քանի որ հարցազրույցում ես ներկայացրել եմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի դեմ, ինչպես նաև Արցախի ներկայի ու ապագայի հետ կապված իրողությունները և մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու քարոզչական ձևակերպումների։ Ի դեպ, ադրբեջանական մամուլը լի է ոչ միայն իմ դեմ անձնական հաշվեհարդարի, այլև հակառուսական կոչերով»,–նշել է Բեգլարյանը։ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիի տված հարցազրույցում ասել է նաև, որ ԼՂՀ իշխանությունները մշտապես բանակցում են Երևանի հետ հանրապետության ճանաչման շուրջ, սակայն առաջընթաց դեռ չկա։ Նա հավելել է նաև, որ փաստացի Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև հորիզոնական կապեր են հաստատված` ինչպես «հավասարը հավասարի հետ»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |