Նախարարություն․ ՌԴ-ից հացահատիկի արտահանման արգելքը ՀՀ վրա այլևս չի տարածվում 6 հունիսի 2022 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լուծել է Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի մատակարարման հարցերը, ավելին՝ Ռուսաստանից դրանց արտահանման ժամանակավոր արգելքն այլևս չի տարածվում ՀՀ վրա, հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ցորենը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, փոքր մասը՝ Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ԵԱՏՄ հարթակում քննարկվել է ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանումների սահմանափակման խնդիրը, որը լուծվել է և Հայաստանի համար այդ սահմանափակումը վերացվել է»,-ասված է պատասխանում: Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Հայաստան հացահատիկային մշակաբույսերի մատակարարման գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Էկոնոմիկայի նախարարությունը բացառում է երկրում դրանց դեֆիցիտը մոտակա ժամանակներում։ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ 2022-ին նախատեսվում է ՀՀ ներմուծել 295,000 տոննա ցորեն, 33,000 տոննա գարի և 68,000 տոննա եգիպտացորեն: Տարեսկզբից մինչև մայիսի 27-ը Հայաստանը Ռուսաստանից արդեն ներկրել է 100,000 տոննա ցորեն, 17,000 տոննա գարի և 32,000 տոննա եգիպտացորեն: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունից հիշեցել են, որ ներկրողները որոշ խնդիրների են բախվում. օրինակ, «Վերին Լարսի անցակետում բեռնատարների երկար հերթերի հետ կապված՝ մաքսային անցակետի սահմանափակ թողունակության պատճառով: Եվս մեկ խնդիր է նոր մատակարարների որոնումը՝ այն ապրանքների ներմուծման համար, որոնք նախկինում մեր երկիր ներկրվում էին Ուկրաինայից։ Սակայն հայկական կողմն ամեն ինչ անում է ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |