Պապիկյան․ ԳՇ պետը կնշանակվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո

Պապիկյան․ ԳՇ պետը կնշանակվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի նշանակման հարցին, ասել է, որ նշանակումը կարվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո, որոնց համաձայն ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Նա հավելել է, որ ԶՈւ–ն զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, իսկ գնումներով, սպասարկմամբ, ապահովմամբ պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ։ Պապիկյանն ասել է, որ նոր օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ։

ՀՀ ԶՈւ-ն ԳՇ պետ չունի 2022–ի փետրվարի 24-ից, երբ Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվեց այդ պաշտոնից։ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---