ՊՆ․ Վթարի հետևանքով զինվորներից մեկի կողը կոտրվել է

ՊՆ․ Վթարի հետևանքով զինվորներից մեկի կողը կոտրվել է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հաստատել է Վայոց ձորի մարզում ՊՆ ավտոմեքենայի վթարի լուրը՝ հայտնելով, որ վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, տեղեկացնում է Aysor.am-ը։

ՊՆ-ից հավելել են, որ մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, հունիսի 7-ին խոշոր ավտովթար է եղել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի մեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Նշվում էր, որ վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---