Մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները 7 հունիսի 2022 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: Առաջին քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից են: «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (2021/2022 ուստարի՝ 1304 դիմորդ), իսկ «Աշխարհագրություն» առարկայից՝ 127 (2021/2022 ուստարի՝ 176 դիմորդ): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից: Մինչ քննական գործընթացի մեկնարկը Կարեն Թռչունյանը քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներով, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպչական աշխատանքներին, զրուցել դիմորդների հետ: Լրագրողների հետ զրույցում Կարեն Թռչունյանը փաստել է, որ քննական գործընթացը կազմակերպվել է ընթացակարգի համաձայն՝ առանց խնդիրների: «Հարկ է նշել, որ վերջին տարիներին բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է, ինչը ողջունելի է: Մենք մշտապես կատարելագործում և վերահսկում ենք քննական գործընթացի կազմակերպման ու իրականացման աշխատանքները՝ հաշվի առնելով նաև համապատասխան կառույցների կողմից արված առաջարկները: Մասնավորապես 2023 թ. դիմորդներն արդեն երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու: Աշխարհում այս մեթոդն ընդունված է: Մենք նախատեսում ենք մշտադիտարկում իրականացնել՝ համակարգի արդյունավետությունը պարզելու և հետագայում այն առավել կատարելագործելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Երևանում ու մարզերում գործում է 15 քննական կենտրոն, 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |