«Գազպրոմ Արմենիան» կապ չունի սոցցանցերում տարածվող «ներդրումների միջոցով շահույթ ստանալու» մասին հոլովակների հետ![]() 8 հունիսի 2022 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։ Նշվում է, որ նման կեղծ տեսահոլովակների հեղինակներն ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծել է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում են։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |