Երևան է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը![]() 8 հունիսի 2022 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կառա ՄաքԴոնալդը: Նա հունիսի 8-ին և 9-ին հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ «հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |