Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ վարչապետի և նախկին նախագահի 8 հունիսի 2022 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Վարչական դատարանը մերժել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հայտնել է Գասպարյանի պաշտպան Շուշանիկ Ստեփանյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ «Ես դատական կազմից երեկ եմ տեղեկացել, որ մերժվել է հայցը, վճիռը մեզ մոտ չէ և դատական ակտին չենք տիրապետում, տեղեկություններ չունենք անգամ հիմնավորումների վերաբերյալ։ Դատարանը դրանք պետք է փոստով ուղարկի կողմերին»,- նշել է պաշտպանը։ Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը՝ Ստեփանյանն ասել է, որ հիմնավորումներին կծանոթանան և, ըստ այդմ, կորոշեն։ Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։ Այս գործը դատարան էր մուտքագրվել 2021 թվականի մարտի 17-ին։ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից հեռացվեց իր և բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |