Ընդդիմությունն ԱԳՆ-ի մոտ է․ Ռուսերենով պաստառներին գրված է՝ «Նոր կապիտուլյացիա չի լինելու»![]() 9 հունիսի 2022 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած ընդդիմության երթը հասել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Քայլերթի մասնակիցների ձեռքին ռուսերենով գրված պաստառներ են` «Նոր կապիտուլյացիա չի լինելու», «Նիկոլը մեզ չի ներկայացնում», հայտնում է Sputnik Արմենիան։ Հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ այսօր նպատակը շենք շրջափակելը չէ, նպատակը՝ ուղերձները հասցնելն է, հայտնում է Aysor.am-ը։ «Մեր նպատակն ասելն է, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին», - ասել է Սաղաթելյանը։ Ավելի վաղ նա ասել էր, որ պետք է ռազմավարական դաշնակցին տեղեկացնեն, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի հայ ժողովրդի անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի: ԱԳՆ-ում ժամը 10։20-ին նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիս կտան: Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Նա ԱԺ-ում ասել է, որ միջազգային հանրությունը հորդորում է ԼՂ կարգավիճակի հարցում «իջեցնել նշաձողը»։ Մայիսի 2-ից «Դիմադրություն» շարժումն ու նրա կողմնակիցներն ամեն օր Երևանում կազմակերպում են երթեր, հանրահավաքներ, իրականցնում են անհնազանդության ակցիաներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |