ԳՇ պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կլինի․ Գործադիրը հավանություն է տվել![]() 9 հունիսի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի ԳՇ պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կլինի։ Գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնողը նախարարին փոխարինող չի լինելու։ Համապատասխան կարգավորումներ են կատարվելու պետական կառավարման համակարգը կանոնակարգող օրենքներում։ Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, հստակեցնել վարչապետի, պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի, ՊՆ ղեկավարի լիազորությունների շրջանակը։ Զորահավաքային նախապատրաստության և ոլորտի մի շարք այլ իրավասություններ տրվելու են կառավարությանը։ ՊՆ ղեկավարն ասել է նաև, որ ԶՈւ–ն պետք է զբաղվի միայն մարտական պատրաստականությամբ, պաշտպանի ՀՀ սահմանները, իսկ գնումներն ու ապահովումն ամբողջությամբ իրականացնելու է պաշտպանության նախարարությունը։ Նախագիծը համարվել է անհետաձգելի և ուղարկվե Ազգային ժողով։ ՀՀ ԶՈւ-ն ԳՇ պետ չունի 2022–ի փետրվարի 24-ից, երբ Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվեց այդ պաշտոնից։ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |