Դոնֆրիդ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման առաջընթացի հնարավորություն ունեն![]() 9 հունիսի 2022 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Քարեն Դոնֆրիդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն առաջընթաց գրանցելու երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կարծում եմ՝ իրական հույս կա, որ Ադրբեջանը և Հայաստանը բարենպաստ հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի և ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման որոնման համար: Կարծում եմ՝ տեսել ենք, որ երկու երկրներն էլ էական քայլեր են ձեռնարկել: ԱՄՆ-ն աջակցում է դրան», - ասել է պաշտոնյան։ Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, ասել էր, որ վերջինս Հաջիևին կփոխանցի ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |