Վրաստանով բեռնատարների տարանցման վճարը 75%-ով կբարձրանա 9 հունիսի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի։ Վրաստանի կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Բեռնափոխադրողների համար նորացված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022-ի հունիսի 20-ից, տեղեկացնում է Jnews-ը։ Գործող օրենքի համաձայն՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռնափոխադրում են ծովային նավահանգստի տարածքից մինչև մոտակա մաքսային հսկողության գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։ Փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։ 2022-ի առաջին եռամսյակում տարանցիկ ճանապարհով հանրապետությունով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116,000-ը, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 23.2 մլն լարի։ Ըստ կանխատեսումների՝ 2023-ին Վրաստանով կանցնի առնվազն 355,000 բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։ Վերին Լարսի անցակետում ցածր թողունակության պատճառով մծտապես բեռնատարների կուտակումներ են առաջանում, որոնց թվում բավականին մեծ է հայկական բեռնատարների քանակը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում |