Լավրով․ ՀՀ և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը կլինի պարզեցված, բայց հիմնված ՀՀ ինքնիշխանության ճանաչման վրա 9 հունիսի 2022 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ տարածքով «միջանցք» ունենալու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը հիմնված կլինի Հայաստանի տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այդ մասին նա ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։ «Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող», - ընդգծել է Լավրովը, գրում է Aysor.am-ը։ Լավրովն ասել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհի համակարգումն ավարտման փուլում է։ «Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է ճանապարհային երթուղու և ռեժիմի մասին համաձայնեցման գործընթացը», - նշել է ՌԴ արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել հունիսի 8-ին։ Նրա այցը պաշտոնական է։ Հունիսի 9-ին Լավրովը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հունիսի 10-ին Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին։ Լավրովը Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |