Լավրով․ Աշխատում ենք ՀՀ-ում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ![]() 9 հունիսի 2022 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտնել է, որ, հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը, ՌԴ-ն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։ «Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ մենք աշխատում ենք ավելացնել ռուսական դպրոցների թիվը, նպաստել ռուսերենի ուսուցիչների որակավորման բարձրացմանը և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայերի քվոտաների ավելացմանը», - նշել է Լավրովը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանն ամրապնդում են համագործակցությունը հումանիտար ոլորտում՝ պահպանելով միասնական կրթական, գիտական, լեզվական տարածքը։ Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել հունիսի 8-ին։ Նրա այցը պաշտոնական է։ Հունիսի 9-ին Լավրովը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հունիսի 10-ին Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին։ Լավրովը Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |