Ռուբեն Մելքոնյան. Հայ-թուրքական սահմանը ապրիլի 16-ին չի բացվի

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանը ապրիլի 16-ին չի բացվի: Կողմերը պարզապես մի հռչակագիր կստորագրեն, որը շատ կարեւոր կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիան որոշ հարցերում հակահայկական դիրքորոշում է բռնում:



Ինչպես նշել է Ռուբեն Մելքոնյանը, ի տարբերություն նախորդ տարիներին, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուները նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո մոռանում էին իրենց խոստումի մասին, այսօր ոչ միայն Բարակ Օբաման, այլեւ նրա վարչակազմը հայամետ դիրքորոշում են զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ հայ թուրքագետը հիշեցրել է, որ Ստամբուլում Բարակ Օբաման հայտնել է, որ իր դիրքորոշումը հայկական հարցում անփոփոխ է մնացել:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---