Oգոստոսի 1-ից մեքենաներում տեղադրված չվկայագրված գազաբալոններն այլևս չեն լիցքավորվի![]() 10 հունիսի 2022 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Այդ մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |