ՀՀ նախագահը՝ Լավրովին․ Խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Պուտինի ջանքերի շնորհիվ![]() 10 հունիսի 2022 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում լավ գիտեն այն դերի մասին, որը նախարարն ունեցել է Հայաստանի համար դժվարին ժամանակներում: «Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Ես մշտապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է ընկերությունն ու բարեկամությունը գնահատել և փայփայել: Հարևանի, երկրի հետ բարեկամությունը հարկավոր է գնահատել, հատկապես պետք է առանձնահատուկ գնահատել դարավոր կապեր ունեցող երկրի հետ հարաբերությունները»,-ասել է նա։ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանում կիսում են այդ տեսակետը և ցանկությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերութունները զարգացնելու առումով: «Ընդհանուր առմամբ հարցերը կապված են մեր երկկողմ հարաբերությունների ամբողջական օրակարգի և իհարկե այն ջանքերի հետ, որոնք այսօր գործադրվում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ հիմնված Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կա պայմանավորվածությունների 3 փաթեթ, որոնք մաքսիմալ կոնկրետ են և ուղղված են այս տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորմանը: Գիտենք, որ հայ ժողովրդի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևոր նշանակություն ունի ձեր երկրի, մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունների համար: Այդ ամենը շատ օգտակար է մեր բոլորի ընդհանուր հարավկովկասյան «տան» համար»,-ասել է Լավրովը: Հայաստանի նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |