Սյունիքից ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա

Սյունիքից ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա

PanARMENIAN.Net - Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Նա գլխուղեղի վնասվածք էր ստացել՝ վայր էր ընկեր Սիսիանի իրենց տան 2-րդ հարկի պատշգամբից։

Նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ, ասվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 4-ամյա տղայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Նրա կյանքին սպառնացող վտանգ այլևս չկա։ Նրան արդեն անջատել են արհեստական շնչառության սարքից։

Նա ծանր շնչառական անբավարարությամբ Կապանից էր տեղափոխվել Երևան, որտեղ պարզվել է, որ նաև երկկողմանի վիրուսային թոքաբորբ է տանում։

Տղան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում։

Հունիսի 8-ին Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա էր տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---