Բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հ/ը տնօրենին

Բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հ/ը տնօրենին

PanARMENIAN.Net - Բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան, տեղեկացնում է «Երկիր Մեդիան»։

Փաստաբան Վահե Եփրիկյանն ասել է, որ այս պահին գնում է ԱԱԾ, դեռ որևէ մանրամասն հայտնի չէ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն): Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---